English text below 1997 թվականին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրումը կարևոր իրադարձություն էր Հայաստանի արվեստի դարավոր պատմության մեջ: Հաստատությունը հնարավորություն է տալիս տաղանդավոր երիտասարդներին ստանալ բարձրագույն կրթություն՝ ծննդավայրում: Էլ.հասցե: egpagm1@gmail.com Վեբ կայք: http://www.safa.am http://hgpa-gyumri.blogspot.com Հասցե: Անկախության հրապարակ 1, Գյումրի 3101, Հայաստան Հեռ: (+374312) 5-65-56 Աշխատանքային ժամեր: 9:30-16:30 բացի շաբաթ և կիրակի օրերից Մասնաճյուղն ունի 25 տարվա պատմություն: Նրա գոյության տասնամյակների ընթացքում ձևավորվել են հիմնարար արժեքներ, որոնք միավորում են ուսանողների և դասախոսների մի քանի սերունդ և առանձնացնում նրա բացառիկ դերը հայ մշակույթի զարգացման գործում։ Այժմ Գեղարվեստի ակադեմիան համալրված է անհրաժեշտ արվեստանոցներով, լաբորատորիաներով, համակարգչային կենտրոններով (դասասենյակ): Առկա է գրադարան և ցուցասրահ: Մեծ կարևորություն է տրվում նաև տեղեկատվական ցանցերի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կրթական գործընթացում դրանց կիրառմանը: Մեր առաքելությունն է պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ գեղարվեստի տարբեր ոլորտներում: Ուսուցումն անցկացվում է հետևյալ մասնագիտություններով. • Գեղանկարչություն • Քանդակագործություն • Գրաֆիկա • Արվեստի տեսություն և պատմություն • Հագուստի մոդելավորում • Դիզայն • Դեկորատիվ-կիրառական արվեստ Հաստատությունում ներդրված է կրեդիտային համակարգ: Ուսուցումը կազմակերպվում է հետևյալ ծրագրերով Բակալավր` 4 տարի Մագիստրատուրա` 2տարի Ակադեմիան ունի ուսման վարձի զեղչերի ճկուն քաղաքականություն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար: 2009 թվականից ներգրավված է ՏԵՄՊՈՒՍ նախագծի 4 ծրագրերում։ 2021թ. մասնաճյուղում գործում է Որակի Ապահովման կենտրոնը: Վերջինս զբաղվում է, ինչպես մշտադիտարկման և ինքնավերլուծության աշխատանքներով, այնպես էլ ուսնողական տարբեր կրթաթոշակային ֆոնդերի և ծրագրերի որոնմամբ: Ակադեմիայի ամենակարևոր խնդիրներից է գեղագիտական նոր գաղափարների ներշնչումն ու տարածումը։ Այստեղ մասնագետներ են պատրաստվում ոչ միայն ստեղծագործական գործունեության, այլև մշակույթի ոլորտում նորարարություններ իրականացնելու համար։ Ինչպես նաև ողջունվում են բոլոր շնորհալի անհատներն, ովքեր օժտված են բնատուր տաղանդով և արվեստին նվիրվածությամբ: Կրթական փոփոխությունների արդյունքում Ակադեմիան վերջերս մեծացրել է արտաքին հաղորդակցությունը և միջոցներ ձեռնարկել ուսանող-պրոֆեսոր շարժունակությունն ապահովելու համար։ Վերջինս նպատակ ունի ուսանողներին և ակադեմիայի աշխատակիցներին ծանոթացնել Եվրոպայի կրթական և մշակութային ժառանգությանը, ներառյալ ժողովրդավարական արժեքներին: Այդ նպատակով ուսուցիչ-աշակերտ փոխանակման պայմանագրեր են կնքվել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների կերպարվեստի համալսարանների հետ։ #artacademygyumri #academy25 ___________________________________________________________________________________________ Gyumri Branch of State Academy of Fine Arts of Armenia was established in 1997. It was a great event for Armenian centuries-old history of art. Talented youth were given an opportunity to get a higher education in their hometown. E-mail: egpagm1@gmail.com Web site: http://www.safa.am http://hgpa-gyumri.blogspot.com Address: Ankakhutyan Square 1,Gyumri 3101 , Armenia Tel.: (+374312) 5-65-56 Working hours: 9:30-16:30 except Saturday and Sunday. Responder: (+374312) 5-61-37 Gyumri Branch has 25 year-old history. Fundamental values were developed during the decades of its existence, which unite several generations of students and professors and distinguish its exclusive role in the development of Armenian culture. Nowadays the Academy of Fine Arts is equipped with needed studios, labs, computer centers (classroom). There is also a library and a gallery (exhibition hall) as well. It is given a great importance to the development of informational networks, and when necessary, high information technologies are used during the educational processes. Our mission is to prepare highly qualified specialists of different branches of art. It offers the following fields of study: • Painting • Sculpturing • Graphics • History and theory of Art • Fashion modeling • Design • Decorative Applied Arts The credit system is inlayed in the institution. The education is organized by the following programs: Bachelor's 4 years Master's 2 years The Academy has tuition discount flexible policy for students in progress. Since 2009 the Academy is involved in 4 programs of TEMPUS project. Since 2021, the branch has had a Quality Assurance Center, which is engaged in both monitoring and self-analysis, as well as the search for various grants and scholarship programs for students. Academy is one of the most important issues is to inspire and preach to new aesthetic ideas. The Academy prepares specialists not only for creative activity, but also for innovations in the field of culture. It welcomes all the gifted individuals endowed with natural talent and dedication to art. As a result of educational changes, the Academy has recently increased its external communications and has taken measures to ensure student-professor mobility. Mobility is aimed to provide the students and the academy stuff a first-hand exposure to Europe’s educational and cultural heritage including democratic values and take advantages of it.